ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Երասխի կրակոցները ոչ միայն ոտնձգություն են ՀՀ սահմանին, այլև փորձ՝ խաթարելու ՀՀ տնտեսական զարգացումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի, այլ ոչ թե այնպես, որ փոխադարձաբար ընդունելի լուծումներ լինեն։ Սա առաջին դրսևորումը չի, վստահ եմ՝ վերջինն էլ չի», - հավելեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ