ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները վաղն այցելելու են ադրբեջանցիների կողմից գնդակոծության ենթարկված Երասխ։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր Երասխի այդ հատված մեկնել է Եվրոպական Միության մշտադիտարկման առաքելությունը։ Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ–ում հավատարմագրված միջազգայաին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ»,– նշեց Միրզոյանը։
--00--ԶՀ