ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news
Twitter-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Ջեք Դորսին հարցազրույց է տվել ամերիկյան «Breaking Points» լրատվականին։ Խոսելով տարբեր երկրների կողմից Twitter-ին ներկայացված դիմում-պահանջների մասին՝ նա անդրադարձել է Թուրքիայի կողմից ընկերությանը ներկայացված պահանջներին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես պատմել է, որ Թուրքիան քաղաքական նկատառումներով բազմիցս պահանջել է տրամադրել որոշ օգտատերերի տվյալներ և կամ փակել նրանց հաշիվները։
Ջեք Դորսին նաև նշել է, որ նման քայլերի չգնալու պատճառով բազմիցս Twitter-ի դեմ դատական գործեր են հարուցվել Թուրքիայի դատաիրավական մարմիններում, սակայն իրենց հիմնականում հաջողվել է հաղթահարել դրանք։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ