ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի աջակցությամբ հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է՝ հանցագործություն մարդկության դեմ։ Ցանկացած կենսական ալիքի շրջափակումը ագրեսիայի ակտ է։ Մենք պետք է իրերն իրենց անուններով կոչենք»,-գրել է Մարուքյանը:
--00—ՅՄ