ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հեռացել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից: Այս մասին հաղորդում է Huriyet-ը։
Անկարայում տեղի է ունեցել ԺՀԿ-ի համագումարը, որի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքով Քըլըչդարօղլուն պարտվել է Օզգյուր Օզելին։
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն շուրջ 15 տարի առաջնորդում էր Թուրքիայի ամենահին կուսակցությունը, որը հիմնադրել է Մուստաֆա Քեմալը:
--00—ԱՊ