ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news
Քաղաքացի Տիգրան Առաքելյանը պատմում է, թե ինչպես է օրեր առաջ խոշտանգման ենթարկվել քննչական կոմիտեում՝ Արգիշտի Քյարամյանի կողմից․
«Ինձ խոշտանգել, վրաս ջուր է լցրել, էլեկտրաշոկով հարվածել է Արգիշտի Քյարամյանը», - նշել է նա։
Հիշեցնենք՝ Տիգրան Առաքելյանին օրեր առաջ ձերբակալել են դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Տիգրանի հարազատներն ասում են՝ տեղյակ չեն, թե ինչ կարգավիճակով է օրեր շարունակ անազատության մեջ պահվում 42-ամյա տղամարդը։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ