ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news
Երեկ՝ հուլիսի 27-ին կալանավորվել է ՀԱԿ նախկին գործիչ Տիգրան Առաքելյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Կալանքի միջնորդությունը բավարարող դատավորը Սևակ Հովհաննիսյանն է եղել։
Հիշեցնենք, 1 ամիս առաջ դատարանը մերժել էր Առաքելյանին կալանավորելու ՔԿ քննիչների միջնորդությունը։ Հունիսի 28-ից նա տնային կալանքի տակ էր։ Թեև, ըստ Առաքելյանի հարազատների, նա չէր խախտել տնային կալանքի ռեժիմը, Քննչական կոմիտեն որոշեց ավելի կոշտ խափանման միջոց կիրառել։
Տիգրան Առաքելյանը հանրային հետապնդման է ենթարկվում 2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում է շորթման համար«»,-գրում է լրատվամիջոցը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ