«Մայր Հայաստան» շարժումը և «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ն քննարկել են ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

355891843_133841709724753_2606336288391316202_n

Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի գլխավոր մարտահրավերները և ուսանողության դերը» խորագրով կլոր սեղան-քննարկում։ Այն նախաձեռնել էին «Մայր Հայաստան» շարժումը և «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ն:

Քննարկման բանախոսներն էին «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը և շարժման նախաձեռնող խմբի անդամներ Երվանդ Բոզոյանը, Ձյունիկ Աղաջանյանը, Հովհաննես Հարությունյանը։

Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։

Իրենց տեսակետներն ու առաջարկները ներկայացրել են նաև քննարկմանը մասնակցող ուսանողները։

Որոշում է կայացվել այս ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական՝ դրանում ներգրավելով նոր շրջանակների։

--00—ՅՄ