ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը:
Հիմնական քննարկումը կանցկացվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունության պահպանմանն ուղղված քայլերի շուրջ, - ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ավարտին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: