ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր:
Մասնավորապես, քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրինացման, տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի վերաբերյալ հարցեր:
--00—ՍՊ