ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Չինաստանն առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգացել են ջերմ բարեկամական մթնոլորտում՝ հիմնվելով մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՉԺՀ-ի կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Չինաստանն անցել է պետության կայացման ու տնտեսության զարգացման մեծ ճանապարհ և ապահովել իր բնակչության կենսամակարդակի կայուն աճ:
«Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը: Ընդգծեմ, որ Հայաստանը Չինաստանին մշտապես աջակցել է և շարունակում է աջակցել «Մեկ Չինաստանի» սկզբունքի հարցում: Մեր համագործակցության բարձր մակարդակն արտահայտված է նաև առևտրի, տուրիզմի, մշակույթի, կրթության և հումանիտար կապերի ոլորտներում: Ավելի են ակտիվանում նաև մարդկանց շփումները, զբոսաշրջային և հումանիտար կապերը»,- նշեց ՀՀ փոխվարչապետը
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ