Ռազմական և անձնական ամբիցիաները հանգեցրել են դավաճանության երկրի նկատմամբ․ Պուտինը ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ռազմական և անձնական ամբիցիաները հանգեցրել են դավաճանության երկրի և ժողովրդի նկատմամբ: Հատուկ գործողության ընթացքում պետք է վերացնել ցանկացած վեճ, այժմ որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը։ Այս մասին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ  «Վագների» մարտիկները հերոսներ են, որոնց անունն ու փառքը դավաճանել են նրանք, ովքեր կազմակերպել են խռովությունը։ Ցանկացած խռովություն մահացու վտանգ է։ ՌԴ Զինված ուժերը ստացել են համապատասխան հանձնարարականներ չեզոքացնելու այս ամենի կազմակերպիչներին։

Պուտինը տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է 1917թ. հետ` հիշեցնելով, որ բանակի ներսում խռովությունները հանգեցրին 1-ին աշխարհամարտում Ռուսաստանի պարտությանը, տարածքային կորուստներին և քաղաքացիական պատերազմի։

«Վճռական գործողություններ կձեռնարկվեն, դրանք կլինեն կոշտ:

Իշխանությունները թույլ չեն տա, որ Ռուսաստանում պառակտումը կրկնվի, մենք կպաշտպանենք ժողովրդին»,- ասել է Պուտինը:

--00—ՅՄ