Երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը․ ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագներ»-ի մարտիկներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Снимок

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ» ՊՄԿ-ի մարտիկները հանցավոր արկածախնդրության են ենթարկվել և նրանց կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։

Գերատեսչությունը հայտարարել է, որ մարտիկներին խաբել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ, ինչպես նաև կոչ են արել խոհեմություն ցուցաբերել և շուտափույթ կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ․ «Խնդրում ենք ձեզ խոհեմ լինել և հնարավորինս շուտ կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։

--00—ՅՄ