ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ռուսաստանի հայերի միությունը անընդունելի և վտանգավոր է համարում տարաձայնությունները երկրում անկարգությունների միջոցով լուծելու փորձերը։
Ռուսական հասարակությունը պառակտելու ցանկացած փորձ, անկախ նրանից, թե ումից են դրանք, պետք է անհապաղ դադարեցվեն, ասվում է միության հայտարարության մեջ։
Միությունը կոչ է արել հանրությանը չտրվել սադրիչ կոչերին, վստահել պաշտոնական տեղեկատվությանը և համախմբվել նախագահ Պուտինի շուրջ։
--00—ՅՄ