ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հետապնդումները, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ ուժի և ահաբեկման կիրառումը։
«Տավուշում վճռվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի ու Բերքաբերի բնակիչների, այլ հայոց պետականության ու յուրաքանչյուր հայի ճակատագիրը՝ անկախ նրանից՝ նա ապրում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում, թե Ամերիկայում։
Հայաստանի իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից՝ գնալով վտանգավոր միակողմանի զիջումների, որոնք չեն աջակցում ոչ Բաքվի, ոչ երրորդ պետությունների կամ միջազգային կառույցների կողմից։ Սա հերթական մանիպուլյացիա և խաբեություն է, որին հաջորդում են նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և նոր պատերազմ»։
--00—ՅՄ