ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել Ռուսաստանում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:
«Քասըմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և դրա հաջող զարգացման հիմքն է»,- ասված է հայտարարության մեջ։
--00—ՅՄ