ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի համար, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բոլոր ղազախստանցիների անունից խորը ցավակցություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին և եղբայրական ռուս ժողովրդին՝ կապված Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով բազմաթիվ զոհերի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ Ղազախստանի ղեկավարը խստորեն դատապարտել է խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության դաժան ակտը և վերահաստատել Ռուսաստանի հետ համերաշխությունը ահաբեկչության դեմ պայքարում։
--00—ՅՄ