ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ռոստովի բնակիչներին զգուշացրել են փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման մասին և կոչ են արել անվտանգության նկատառումներից ելնելով չլքել տները։
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն։
«Քաղաքի փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման հետ կապված՝ խնդրում եմ լինել չափազանց զգույշ։ Ձեր անվտանգության համար մի լքեք տները, բացառեք Ռոստովի կենտրոնական հատված ուղևորությունները և մի թողեք երեխաներին առանց հսկողության»,- գրել է նա։
Լոգվինենկոն մանրամասնել է, որ քաղաքում առողջապահական հաստատություններն աշխատում են սովորական ռեժիմով, հիվանդներին տրամադրվում է պլանային բուժօգնություն։
«Շտապօգնության մեքենաների աշխատանքում խափանումներ չկան»,- ասել է նա։
--00--ԶՀ