ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բայրամյանը լավագույնն է հռչակվել փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքում:
Հայ կիսապաշտպանը «Ռոստովի» կազմում նոյեմբեր ամսվա ընթացքում 2 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Բայրամյանը ակումբի կազմում մասնակցել է 13 խաղի: Այժմ «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 16-րդն է և ունի 29 միավոր:
--00—ՄՀ