ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է, նա կմեկնի Բելառուս, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրա նկատմամբ քրեական գործը կկարճվի, և Պրիգոժինը կմեկնի Բելառուս», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է նաև, որ «Վագներ»-ի մարտիկները, որոնք մասնակցել են այսօրվա իրադարձություններին, քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։
«Ռազմական խռովությունը վերջացնելուն ուղղված բանակցությունների ժամանակ ՊՆ ղեկավարության փոփոխության հարց չի քննարկվել, նման որոշումները բացաապես նախագահի իրավասության շրջանակներում են, ասել է Դմիտրի Պեսկովը»,-հայտնել է Պեսկովը:
--00--ԶՀ