ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի բարձրացրած զինված խռովությունից հետո առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջև։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, գերատեսչության ղեկավարը ստուգել է Ուկրաինայում պատերազմող Արևմտյան զորքերի խմբավորման կառավարման կետերից մեկը, որը կռվում է Խարկովի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ «Վագների» բարձրացրած զինված խռովության պատճառներից մեկն էլ Պրիգոժինը նշում էր Շոյգուի ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Գերասիմովի պաշտոնանկության անհրաժեշտությունը։
--00—ՅՄ