ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Օրեր առաջ՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 21:10-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գանգի հիմնի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է բերվել Չարենցի փողոցից և նա 2-ամյա Դիաննա Ա.-ն է:
Տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա երեխային տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, որը հայտնել են նաև ծնողները, ենթադրաբար տան ննջարանում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է երեխայի գլխին:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Սևանի քննչական բաժին:
--00—ՅՄ