ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) գիշերն ավիահարվածներ է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքին։ Հարվածներից անմիջապես հետո Իսրայելի ցամաքային ուժերը մտել են Ջենին, որտեղ զինված բախումներ են տեղի ունեցել։
Ըստ ԻՊԲ-ի հաղորդած վերջին տվյալների՝ գործողության ընթացքում 7 ենթադրյալ ահաբեկիչ է սպանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել է 25 վիրավորի մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ