Այս իշխանությունները երբևէ արդար դատվելու հնարավորությունից իրենց զրկում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

l-K0tTKkZFLK

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս իշխանությունն ապագայում իրեն փրկելու համար որևէ շանս չի թողնում: Սրանք կարծում են, թե հավերժ իշխանություն են լինելու, առանց հասկնալու, որ այդպես պարզապես չի լինում, բնությունն անգամ թույլ չի տալիս հավերժ իշխանություններ:

Իսկ ի՞նչ են անում հիմա սրանք.

Երբևէ արդար դատվելու հնարավորությունից իրենց զրկում են: Նրանք դատական իշանությունը մաքրում են Դավիթ Հարությունյանի նման իրական դատավորներից, որպեսզի իշխանության այդ ճյուղը թողնեն միայն նեոմացոյականությանը: Բայց մի պարզ բան չեն հասկանում. նեոմացոյականությունը նոր իշխանության ժամանակ ուղիղ հաստատելու է այդ օրվա իշխանության քմահաճ ցանկությունները: Սրանք երևի լավ չեն պատկերացնում, որ ամենամեծ հավանականությամբ հաջորդիվ գալու է այն իշխանությունը, որը նիկոլիզմի ցմահ ազատազրկումը կամ մահապատիժն է ուզելու:

Շատ պարզ օրինակ ունեք աչքներիդ առաջ. դուք քաղաքական նպատակներով ամեն կերպ ազատազրկում եք նախկին իշխանության ներկայացուցիչներին, սակայն նրանցից շատերի բախտի բերումով ոչ մացոյական դատավորների քննությամբ կարողանում են պաշտպանվել ձեր քաղաքական հալածանքներից:

Գոնե մի քիչ ձեր ապագայի մասին մտածեք:

Այսօր մարդ-դատավոր Դավիթ Հարությունյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ...»։

--00—ՅՄ