ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ եթե Հայաստանը իսկապես խաղաղություն է ուզում տարածաշրջանում, ապա պետք է դուրս բերի իբր Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն) գտնվող ՀՀ Զինված ուժերը։
Նշենք, որ Երևանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն Արցախում բանակ չունի։
Այդուհանդերձ, Բաքվի ղեկավարը պնդում է, որ այնտեղ, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, իբր ներկա են ՀՀ զինված ուժերը: Նա ևս մեկ անգամ՝ հղում անելով տարածաշրջանում խաղաղության ձգտմանը սպառնում է և պահանջում ամբողջությամբ Արցախից դուրս բերել ՀՀ ԶՈՒ-ն։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «այնտեղ գտնվող հայկական ռազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն»։
--00—ՅՄ