ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերջ է հղել, որում ասված է․
«1995թ.-ից ի վեր հուլիսի 5-ը մեր պետականության նշանակալի օրերից է։ ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիների անմիջական մասնակցությամբ և քվեով հաստատված գլխավոր փաստաթուղթն է՝ արժեհամակարգային հիմքը, որից բխում է ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարության և արդարության սկզբունքներին հավատարիմ մնալու և դրանց շուրջ միասին ապրելու, արարելու ձգտումը։ Սահմանադրությունը հաստատվեց մեր ժողովրդի պատմության վերելքի պահին, ինչի շնորհիվ այն այսօր կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին։ Շնորհավո՛ր ՀՀ Սահմանադրության օրը»։
--00—ԶՀ