ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Մենք այսօր ապրում ենք մի իրականության պայմաններում, երբ գործող վարչակարգը սեփական պարտությունները արդարացնելու համար անընդհատ փորձում է գտնել տարբեր տեսակ մեղավորներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանի խոսքով՝ իշխանության համար հերթական «մեղավորներից» է մեր Անկախության հռչակագիրը՝ մեր ծննդյան վկայականը, որը նա համարեց աբսուրդ։
«Մեր նպատակն է պաշտպանել մեր Անկախության հռչակագիրը, մեր ինքնիշխանությունը, հստակ այլընտրանք առաջարկել այն աղետաբեր քաղաքական կուրսին, որը այսօր իրականացնում է գործող իշխանությունը»,- նշեց Չալաբյանը։
Չալաբյանը ընդգծեց, որ ամեն բան արվում է, որ իշխանությունը հեռանա։
«Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է արվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե ամբողջ տրամաբանություն փոխվի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ