ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Իտալիայի Միլան քաղաքի տարեցների խնամքի կենտրոնում բռնկված հրդեհը 6 հոգու կյանք է խլել։ Եվս 80 մարդ վիրավորվել է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից, այս մասին հայտնել են Իտալիայի հրշեջ ծառայությունից։
Հրդեհը սկսվել է գիշերը՝ տեղի ժամանակով ժամը 1։30-ին, ամենայն հավանականությամբ, կրակի զոհ դարձած երկու կին բնակիչների սենյակում։
Հրշեջները հետաքննում են հրդեհի պատճառները։
Խնամքի կենտրոնի բնակիչներից շատերի մոտ ախտորոշված է Ալցհեյմերի հիվանդություն։
--00—ԶՀ