ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Իտալիայի ֆուտբոլի առաջնության բոլոր մասնակից ակումբներն ընդհանուր հայտարարի են եկել մրցաշրջանի վերսկսման հարցում:
Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մրցաշարի վերսկսումը տեղի կունենա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ցուցումներով։
Ա Սերիայի 7 թիմեր՝ «Տորինոն», «Սամպդորիան», «Բոլոնիան», «Պարման», ՍՊԱԼ-ը, «Բրեշիան» ու «Ուդինեզեն» ավելի վաղ դեմ էին արտահայտվել մրցաշրջանի վերսկսմանը:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել էր, որ ամեն ինչ կանի ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար: