ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բարեկարգվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը: Այն կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, 700-800 մ ներքին ցանց, կառուցվել՝ 7 դիտահոր, 2 պոմպակայան:
Հանգստի գոտում կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ:
--00—ԶՀ