Քննարկվել է Երևանի կենդանաբանական այգում նոր ազատավանդակների կառուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

timthumb-1-1-780x400

Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Արմեն Հարությունյանը և փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանի և Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նախագահի և անդամների հետ քննարկել են այգու ընդարձակման ու բարելավման ծրագրերը։

Մասնավորապես քննարկվել են այգու բարեփոխման ու ընդլայնման հարցերը, այգու տարածքի պլանավորման, գլխավոր պլանի կազմման, հավաքածուի համալրման, ենթակառուցվածքների կատարելագործման, այդ թվում նոր ազատավանդակների կառուցման հարցը, ինչը հնարավորություն կտա զարգացնել այգու ողջ տարածքը։

--00—ՅՄ