ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news
ՔՊ-ն 62 կողմ, 1 դեմ ձայնով Թագուհի Թովմասյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։
Ավելի վաղ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
--00—ՅՄ