ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Փաշինյանը խնդիր է դրել ընտրություններից առաջ կապիտուլյանտի պիտակից ինքնամաքրվել, բանավեճը ոչինչ չի տալու: Քեզ պատերով տալու փոխարեն փաստերով խոսիր։ Ասա, թե ինչ բանակցային փաթեթ է քեզ ներկայացվել 2019-ին: Նա շոու է սիրում, որ «կերակրի» իր ընտրազանգվածին: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Խոսելով անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունից, պատգամավորը նշեց, որ Հովիկ Աղազարյանին դարի հանցագործ են ներկայացնում, բայց թիմում կոռուպցիան և հովանավորչությունը վխտում է.
«Փաշինյանը ՔՊ-ին բռի մեջ է վերցնում, հովանավորչությունը Հայաստանում վխտում է, ինչո՞ւ մինչև նախարար դառնալը տներ չեն սարքել և հիմա են հարստանում: Առաջիկայում որոշ պատգամավորներ խիստ պատժի կարժանանան»,-ընդգծեց Թովմասյանը:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ