ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news
Արցախում ստեղծված ծայրահեղ վիճակի մասին քննարկում ենք ունեցել «Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի» ուսանողների հետ, այդ մասին գրում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Խոսել ենք Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքների, ադրբեջանական անօրինական ներխուժումների, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու եւ արցախցիներին արտաքին աշխարհից մեկուսացված պահելու մասին:
Արդեն 211-րդ օրն է Արցախը լիակատար շրջափակման մեջ է:
Արցախում բացակայում են ապրելու համար անհրաժեշտ տարրական միջոցները` սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, վառելիք: Լրջագույն խնդիրներ կան կապված հոսանքի և խմելու ջրի հետ:
բուժանձնակազմը զրկված է վիրահատելու հնարավորությունից, և այս ամենն ուղեկցվում է պարբերաբար հնաչող կրակոցներով և սպառնալիքներով: Այս հակամարդկային իրավիճակը միտված է բնակչությանը ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որը մարդու իրավունքների ոչ թե խախտում, այլ ոչնչացում է»,- նշել է նա։
--00—ՍՊ