ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է, այն պետք է դադարեցվի։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Լուազոն նշել է՝ ԵՄ-ն ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումները պարզեցնելու համար:
--00—ՍՊ