ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
Մինչև 2025 թվականը ԼՂ-ում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները կմնան նշանակված վայրերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքները։
«2025 թվականին Ռուսաստանը կլքի տարածքը (Արցախը)։ Ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին։ Իմ եղբայր Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին»,-ասել է Էրդողանը։
--00—ՅՄ