ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ կնքել համաձայնեցված խաղաղության պայմանագիրը և պատրաստ է նպաստել խաղաղությանն ու կայունությանը: Տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով: Իրանը դեմ է նաև միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխմանը»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ մարտի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և ավարտել բանակցային գործընթացը։
Երևանում պարզաբանել են, որ Բաքվից առաջարկներ են սպասում փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետի վերաբերյալ։ Դրանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրել է սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Երևանը Բաքվի հայտարարություններն ապատեղեկատվություն է անվանել։
--00—ՅՄ