ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ուկրաինայի Սումի քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 99-ի, որոնց թվում կա 23 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 99 մարդ՝ 76 մեծահասակ և 23 երեխա», - հայտնել են Սումիի քաղաքապետարանից։
Հարվածի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են։
Ռուսական կողմը չի մեկնաբանել Սումիի վրա հարձակումը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսաստանցի զինվորականները լույս մարտի 25-ի գիշերն Ուկրաինայի վրա են արձակել 139 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից 78-ը խոցվել են, իսկ 34-ը չեն հասել իրենց թիրախներին։
Հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակումից տուժել են Կիևի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Չերկասիի և Օդեսայի շրջանները:
--00—ՅՄ