ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաներն ու ցույցերը։ Այս մասին հայտնում է էրմենիհաբերը:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել և պարզել, որ Ստամբուլի Սարաչանե այգում ընթացող ցույցերի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի հասցեին։
Կատարվածի առնչությամբ 41 կասկածյալ է ձերբակալվել «նախագահին վիրավորելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքը խախտելու» և «ոստիկանին դիմադրություն ցույց տալու» մեղադրանքով։
--00--ԱՀ