Հարգելի՛ ՆԱՏՕ, պատրաստ եմ մասնակցել ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին․ սա է ասել Էրդողանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

47555514_0_0_1600_900_1920x0_80_0_0_c9147eedb71c4372294add8972209cc7

Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություներում, եթե առայժմ փլուզման մասին խոսելը վաղ է, ապա անթաքույց ճաքերը օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովին Արցախի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների 2025 թվականին, իբր, դուրս գալու մասին անձամբ Էրդողանի վերջին հայտարարությունը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից ապա նշանակում է՝ «Հարգելի՛ ՆԱՏՕ, ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»։

Սա արևելյան առևտրականի էրդողանական  քաղաքականության հերթական դրսևորումն է, որը գալիս է համալրելու վերջին օրերի ընթացքում Անկարայի միանգամից մի քանի հակառուսական գործողությունները, ուստի մեր տարածաշրջանում իրավիճակը շատ դինամիկ կերպով փոփոխվում է հենց այժմ՝ մեր աչքի առջև, ստեղծելով նոր հնարավորություններ և մարտահրավերներ»։

--00—ՅՄ