ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Աղետների կառավարման պետական գործակալությունը։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բալիքեշիրի Սուսուրլուք թաղամասում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ։
Օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
--00—ՅՄ