ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։
Էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ։
Օջախը՝ 5 կմ խորության վրա։
--00—ՅՄ