ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news
ՀՀԿ երիտասարդները շարունակում են Երևանում իրազեկման ակցիա անցկացնել. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով նրանք թռուցիկներ են բաժանում երևանցիներին, գրում է 168․am-ը։
Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում են` ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները Նիկոլ Փաշինյանի կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, և թե ինչու է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը:
--00—ՍՊ