ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Աշոտյանի հետ, լսել նրա մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

vv

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի հետ, հաղորդում են ՄԻՊ գրասենյակից։ 

ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։

Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։ 

Նախաձեռնված քրեական վարույթի  և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը։

Այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ  գլխավոր դատախազություն։

--00—ՍՊ