ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը․
«Նախատեսվում է նաև քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան և այլ հարցեր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
--00—ՍՊ