Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին ԼՂ-ին տրամադրել մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1099718.thumb_.jpg

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։

Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։

Հիշեցնենք՝  ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ, չնայած համառ ջանքերին, ներկայումս իրենք չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով՝ ներառյալ Աղդամը:

«Արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- նշել էին ԿԽՄԿ-ից։



--00—ԶՀ