ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Փաշինյանն ու Ալիևը հայ ժողովրդին կհաղթեն, եթե պայքար չլինի. Արցախ փողը Նիկոլը հոր տնից չի ուղարկում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի համոզմամբ, Փաշինյանն ամեն ինչ կեղծում և մանիպուլացնում է՝ փորձելով պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա։ Սաղաթելյանը նաև նշեց, որ մի քանի անգամ փակ հանդիպման են մասնակցել, հրապարակային ելույթներից պատկերացում են կազմել, թե ինչ է բանակցվում, բացի այդ, ըստ նրա, ակնհայտ է, որ եղել են ու կան բանավոր պայմանավորվածություններ։
Սաղաթելյանի պնդմամբ, Փաշինյանը փորձում է ապացուցել, թե 30 տարի պետություն և բանակ չենք ունեցել, բանակցությունները սխալ հունով են ընթացել, ամեն ինչ զրոյական արժեք է ունեցել և պատերազմում պարտությունը դրանով է պայմանավորված։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է պայքարը շարունակել, հասկանալ նախկին սխալները և փորձել ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ