ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Փաշինյանը պետության համար է պայքարում. հայ ժողովուրդը չտես ա, չգիտի, թե ինչ ա պետականությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։
Մանասյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ պայքարում է հանուն Հայաստանի ազատության և ինքնիշխանության, պարզապես մեր ժողովուրդը մշտապես ապրել է թուրքերի, պարսիկների, ռուսների, քրդերի հպատակի կարգավիճակում և չի կարողանում ընկալել այդ արժեքները։
Բժշկի պնդմամբ, Հայաստանն այլևս չի կարող զբաղվել Արցախի հարցով, իր մտահոգության հիմնական առարկան պետք է լինի իր տարածքային ամբողջականությունը։
--00—ԱՊ