Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

photo_2023-07-27_10-53-56

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությանը, Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ոլորտում հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի մշակմանը։

Նախարարը նաև համառոտ ներկայացրել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղական ընկերությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով տրամադրվող պետական աջակցության գործիքակազմը։

--00—ՅՄ