Քերոբյանը «ՀԿԵ»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ խոսել է ուղևորափոխադրումների ավելացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

367987481_697969175705802_4440215674210243347_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 16-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը և դրա հետագա զարգացումը, Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանը, ուղևորափոխադրումների ավելացմանն ու բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Վահան Քերոբյանը մատնանշել է նաև ներքին երկաթուղային գծերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզերից դեպի մայրաքաղաք ուղևորափոխադրումների հոսքերի ապահովման կարևորությունը։

Տեղեկացնելով Վերին Լարսին այլընտրանք հանդիսացող ծովային ճանապարհով Բաթում-Նովոռոսիյսկ բեռնափոխադրումների գործարկման մասին՝ նախարար Վահան Քերոբյանն առաջարկել է հյուրերին համատեղ քայլեր ձեռնարկել մինչև նավահանգիստ բեռնափոխադրումների իրականացումը երկաթուղու միջոցով իրականացնելու ուղղությամբ։

--00—ՅՄ